Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հռոմի պապի յայտարարութեանը Ցեղասպանութեան մասին անդրադարձել է նաեւ Թուրքայի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն։ Նա պնդում է, թէ, այսպէս ասած, «չար ուժերը» ճակատ են ձեւաւորել իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան դէմ, եւ թէ Ֆրանցիսկոս պապը միացել է այդ «դաւադրութեանը»:

Դաւութօղլուն այս յայտարարութիւնն Անկարայում արել է` իր կուսակցութեան նախընտրական հռչակագիրը ներկայացնելիս:

«Խօսքս ուղղում եմ Պապին: Իսպանիայում կաթոլիկների ինկվիզիցիայից փախածները խաղաղութիւն գտան Ստամբուլի եւ Իզմիրի արդարութեան մէջ: Մենք պատրաստ ենք քննարկել պատմական խնդիրները, բայց թոյլ չենք տայ պատմութեան միջոցով վիրաւորել մեր ազգին»,- ասել է Դաւութօղլուն, որը թերեւս իր երկրի նախագահի նման ծանր է տարել Հռոմի պապի շուրթերից հնչած ճշմարիտ խօսքը: