Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ապրիլի 9-ին Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնութեամբ ընդունեց որոշում, որով կարեւորւում է Թուրքիայի եւ Հայաստանի կողմից իրենց պատմութեան վերաբերեալ ընդհանուր համաձայնութեան ձեռք բերումը, համոզմունք յայտնւում, որ փոխադարձ ըմբռնումի հասնելը 1915 թուականի վերաբերեալ անհրաժեշտ է երկու երկրների միջեւ յարաբերութիւններում առաջընթացի համար, յոյս է յայտնւում առ այն, որ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած ոգոկոչման միջոցառումները Նիդերլանդներում եւ այլուր իրենց ներդրումը կը բերեն ներգրաւուած համայնքների միջեւ յարգանքի ու միմեանց ընդունման ձեւաւորմանը, յանձնարարւում է կառավարութեանը՝ 2004 թ. կոնսենսուսով ընդունուած Ռաուֆուտի որոշմանը համահունչ, երկկողմանիօրէն եւ Ե.Մ.-ի համատեքստում շարունակել կոչ անել Թուրքիայի կառավարութեանը նոր խթան հաղորդել Հայաստանի հետ մերձեցմանը եւ հաշտեցման եզրեր փնտրել Հայաստանի կառավարութեան հետ:

Որոշումն ընդունուել է 127 կողմ եւ 13 դէմ համամասնութեամբ: