Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգ Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունել է համար 1266/2014 բանաձեւը, որով ապրիլի 24-ը հռչակուել է «Հայ ժողովրդի ցեղասպանութեան ճանաչման եւ զոհերի յիշատակի օր»: Այս մասին տեղեկացնում է Հ.Հ.-ի Ա.Գ. նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժինը։

Նախագիծը հեղինակել է նահանգային պատգամաւոր Պեդրոյ Տոբիասը:

Սան Պաուլոյ նահանգը ամենախոշորն է Բրազիլիայի Դաշնային Հանրապետութիւնում, որի բնակիչների թիւը կազմում է 44 միլիոն մարդ, ինչը Բրազիլիայի ազգաբնակչութեան 20%-ն է: Նահանգի կազմում գործում են 645 մունիցիպալ կազմաւորումներ: Սան Պաուլոյ նահանգը հանդիսանում է ամենախոշոր ադմինիստրատիւ միաւորումը ամբողջ Հարաւային Ամերիկայում: