Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Վաշինգտոնում, Ա.Մ.Ն.-ի Կոնգրէսի առջեւ, այսօր Ներկայացուցիչների պալատի անդամներ հանրապետական Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դեյվիդ Վալադաոն, դեմոկրատ Ֆրանկ Փալոնը, Կոնգրէսի այլ անդամներ, նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ կը ներկայացնեն Հայոց ցեղասպանութեան ճշմարտութեան եւ արդարութեան բանաձեւը:

Ա.Մ.Ն.-ի Կոնգրէսի երկու կուսակցութիւնների ներկայացուցիչների մշակած այս բանաձեւը կոչ է անում Ա.Մ.Ն.-ի նախագահ Բարաք Օբամային ջանքեր գործադրել, որպէսզի հայ-թուրքական կառուցողական, արդար եւ տեւական յարաբերութիւններ հաստատուեն: Այդ յարաբերութիւնները պէտք է հիմնուած լինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան փաստերի եւ դրանց հետեւանքների լիակատար ճանաչման վրայ:

Բանաձեւում տրւում է նաեւ մարդկութեան դէմ իրագործուած միջազգային այս յանցագործութեան արդարացի եւ համապարփակ սահմանումը: