Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Իսպանիայի Բետերայ քաղաքի քաղաքապետարանի լիագումար խորհուրդը պաշտօնապէս ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը:
Հ.Հ.-ի արտաքին գործերի նախարարութիւն տեղեկացմամբ, որոշման մէջ նշւում է, որ 1915-1921թթ. ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցաւ հայ ժողովրդի կոտորածների եւ տեղահանումների մի շարք, յատկապէս երիտթուրքերի ռեժիմի ընթացքում, որի ժամանակ զոհուեցին 1.5 միլիոն հայեր, եւս 2 միլիոնը ստիպուած եղան լքել իրենց բնակավայրերը եւ ապաստան գտնել ամբողջ աշխարհում՝ ստեղծելով հայկական սփիւռքը:
Բետերայի քաղաքապետարանը պաշտօնապէս ճանաչում է Հայոց ցեղասպանութիւնը եւ դատապարտում է մարդկութեան դէմ յանցագործութիւնները, որ կատարուեցին դրա ընթացքում: