Աղբիւր՝ www.tert.am

 

System of a Down ռոք խումբը 2015-ի հոկտեմբերի 6-ին  համերգով հանդէս կը գայ Մեքսիկայում` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած Wake Up The Souls համաշխարհային համերգային շրջագայութեան շրջանակում:

Հանրայայտ երաժիշտներն, ովքեր իրենց առաջին ալբոմը թողարկել են 1998-ին,  երկարմայայ կարիերայի ընթացքում իրենց ստեղծագործութիւններով պայքարել են բռնութիւնների, պատերազմների, տարբեր հասարակական խնդիրների  եւ ցեղասպանութեան դէմ:

Ինչպէս գրում է starmedia.com կայքը` խմբի երաժիշտներ Սերժ Թանկեանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Դարոն Մալաքեանը (կիթառ, վոկալ), Շաւօ Օդաջեանը (բասս կիթառ) եւ Ջոն Դօլմանեանը (հարուածային գործիքներ), ովքեր 1915-ի Ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգներն են, նախաձեռնել են  Wake Up The Souls համերգային շրջագայութիւնը, որն սկսուելու է ապրիլի 23-ին` երեւանեան համերգով:

Մեքսիկացի երկրպագուներին երաժիշտները կը ներկայանան Մեխիկոյի «Պալասիօ դէ լոս Դէպորտես» մարզադաշտում: