Աղբիւր՝ www.yerkir.am
Եւրախորհրդարանի` ԵՄ երկրներին ուղղուած կոչը` ճանաչել Ցեղասպանութիւնը, մեծ վրդովմունք է առաջացրել Թուրքիայում:
Ըստ Haberler-ի` Թուրքիայի ԱԳ նախարարութեան մամուլի խօսնակ Թանժու Բիլգիչը, Եւրախորհրդարանի այդ յայտարարութիւնները «չափազանց խնդրահարոյց» անուանելով, ափսոսանքով դատապարտել է դրանք:
Նշելով, որ Եւրախորհրդարանն այդ հարցում միակողմանի մօտեցում է ցուցաբերում, նա ասել է. «Զեկոյցը անտրամաբանական եւ ապօրինի պահանջներ է ներկայացնում»:
«Դրանից տուժում են Թուրքիայ-ԵՄ յարաբերութիւններն ու դժուարացնում թուրքերի եւ հայերի համատեղ ապագայ ստեղծելը»,- ասել է Բիլգիչը: Յայտարարութեան վերջում նա նշել է, որ Թուրքիան շարունակելու է իր դէմ արուած քայլերի դէմ միջոցներ ձեռնարկել: