Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կը գայ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումներին: Այս մասին Ֆրանսպրեսի հետ զրոյցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պէսկովը: «Այոյ, նա կը մեկնի Երեւան»,-յայտարարել է Պէսկովը՝ յաւելելով, որ Պուտինն այդ հարցը մարտի 12-ի հեռախօսազրոյցում քննարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայութիւնը՝ տեղեկացնելով հեռախօսազրոյցի մասին, հաղորդել է, որ նախագահները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերութեան առանցքային թեմաները, մտքեր փոխանակել ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց յետոյ ինտէգրացիոն գործընթացների շուրջ: Նրանք անդրադարձել են յատկապէս խաղաղ ատոմի եւ նաւթագազային բնագաւառներին: «Հեռախօսազրոյցի ընթացքում երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են իրենց առաջիկայ հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի եւ Հայրենական մեծ պատերազմում յաղթանակի 70-ամեակի կապակցութեամբ անցկացուելիք միջոցառումներին համատեղ մասնակցութեան շրջանակներում»,֊- հաղորդել է նախագահի լրատուականը: Այս հաղորդագրութեամբ չէր որոշակիացւում, թէ արդեօ՞ք Պուտինը մտադիր է մասնակցել Ցեղասպանութեան ոգեկոչման արարողութեանը Երեւանում։ Հիմա փաստօրէն, Կրեմլի պաշտօնական ներկայացուցիչը հաստատել է այդ մտադրութիւնը։