Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի օրէնսդիրներ Ադրին Նազարեանը, Խաչօ Աչաջեանն ու Սքոթ Ուիլքը Հայոց ցեղասպանութեան մասին շարադրութիւնների մրցոյթ են յայտարարել. տեղեկացնում է  Asbarez-ը:

Նրանց յայտնել են, որ նախագահ Բարաք Օբամային Հայոց ցեղասպանութեան պատմութիւնը լաւագոյնս ներկայացրած շարադրութեան հեղինակը կը պարգեւատրուի 1000 Ա.Մ.Ն. դոլարով, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնողները՝ 500 եւ 300 դոլարով:

Մրցոյթին կարող են մասնակցել Կալիֆոռնիայի աւագ դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները: Յաղթողները կը պարգեւատրուեն ապրիլի 20-ին նահանգի Կապիտոլիումի շէնքում` Ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման արարողութեանը մասնակցելուց յետոյ: Լաւագոյն շարադրութիւնները կը ցուցադրուեն Կալիֆորնիայի պետական թանգարանում: