Աղբիւր՝ www.tert.am
Մեծ Բրիտանիայի թագաւորական ընտանիքի՝ ապրիլի 24-25-ի օրակարգն արդէն յայտնի է, տեղեկացնում է թուրքական Takvim պարբերականը:
Համաձայն տեղեկութիւնների՝ արքայազն Չարլզը, արքայազն Հարիի ուղեկցութեամբ, այցելելու է Չանաքքալէ՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտին նուիրուած տօնակատարութիւններին:
Արքայական ընտանիքի ներկայացուցիչները Թուրքիայում են լինելու ապրիլի 24-25-ին:
Եղիսաբեթ 2-րդը Չանաքքալէում չի լինելու, փոխարէնը մասնակցելու է Լոնդոնում կայանալիք միջոցառումներին:
Նշւում է նաեւ, որ այդ օրերին Մեծ Բրիտանիան Հայոց ցեղասպանութեան յիշատակի միջոցառումներին մասնակցելու համար կառավարութեան ներկայացուցիչ է ուղարկելու Երեւան: