Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Նիդերլանդների «Ազատութիւն» կուսակցութեան ղեկավար Գերդ Վիլդերսն իր երկրի թագաւորին եւ վարչապետին յորդորում է այցելել Երեւան՝ Ծիծեռնակաբերդ:
Հոլանդական Nos հեռուստակայեանը հաղորդել է, որ Վիլդերսը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութէին եւ թագաւոր Վիլհեմ Ալեքսանդրին կոչ է արել ապրիլի 24-ին այցելել Հայաստան՝ յարգելու Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը:
Ի դէպ, դրանից առաջ Վիլդերսն այցելել է Ալմելոյի հայ համայնքին, ծաղկեպսակ խոնարհել Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիրում: Ալմելոյի այս համալիրը համարւում է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի ամենամեծ յուշարձանը Եւրոպայում:
Ի դէպ, Գերդ Վիլդերսը բաւական ազդեցիկ քաղաքական գործիչ է, իսկ նրա «Ազատութիւն» կուսակցութիւնն աչքի է ընկնում ազգայնական հայեացքով: