Աղբիւր՝ www.artsakhpress.am
KDVR-TV FOX Denver հեռուստաալիքի կայքի փոխանցմամբ՝ միւզիքլի սիւժէի հիմքում Հայոց ցեղասպանութիւնը վերապրած Գուրգէն եւ Մալուին Խանջեանների՝ Ջենտիլինիի տատիկի եւ պապիկի 75-ամեայ սիրոյ պատմութիւնն է: «Իմ պապը՝ Գուրգէնը, 8 տարեկանում որբացել է: Նրա հայրը սպանուել է Թուրքիայում, 1915 թուականին: Ընտանիքի միւս անդամների հետ նման ուղարկել են, այսպէս կոչուած «մահուան երթի». սիրիական անապատով ոտքով երթ դէպի համակենտրոնացման ճամբարներ: Սակայն թուրքերից մէկը խղճացել է նրան: Նա փրկել է պապիս եւ տեղաւորել որբանոցում: Դրանից յետոյ պապիկս այդպէս էլ չի տեսել իր ընտանիքին: Տատիկս՝ Մալուինը, նոյնպէս Թուրքիայում է բնակուել: Նրա հօրը թունաւորել են, եւ քանի որ մայրը չի կարողացել պահել բոլոր քոյրերին ու եղբայրներին, Մալուինին տուել է այլ ընտանիքի: Երբ հայերին տեղահանել են Թուրքիայից, Գուրգէնն ու Մալուինը յայտնուել են Յունաստանի փախստականների ճամբարում, որտեղ էլ ծանօթացել են: Երբ Մալինը 14 տարեկան է եղել, իսկ Գուրգէնը՝ 19, նրանք ամուսնացել են եւ միասին շուրջ 75 տարի ապրել»,- պատմել է Ջենտիլինին:
Ջենտիլինիի խօսքով, ինքը վաղուց գիտէր այդ պատմութիւնը, բայց հէնց այս տարի որոշեց խօսել այդ մասին: «Ապրիլին նշւում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը, եւ ես կը ցանկանայի այդ պատմութիւնն այլ կերպ ներկայացնել: Ներկայացումներ են բեմադրուել, ֆիլմեր նկարահանուել, բայց ես երբեք չեմ լսել, որ միւզիքլ բեմադրուի: Ես հաւատում եմ, որ երաժշտութիւնը համընդհանուր լեզու է, այնպէս որ՝ նոյնիսկ նրանք, ովքեր այդ իրադարձութիւնների մասին ոչինչ չգիտեն, կարող են հետաքրքրուել դրանցով»,- նշել է կոմպոզիտորը: