Աղբիւր՝ www.tert.am
Թուրքիայում այսպէս կոչուած «Խօջալուի ցեղասպանութեանը» նուիրուած միջոցառումներ են տեղի ունեցել, որոնց շրջանակներում երկրի տարբեր վայրերում խիստ հակահայկական, խտրական եւ ատելութիւն սերմանող պաստառներ են տարածուել:
Թուրք երիտասարդների մի խումբ լրագրող Հրանտ Դինքին սպանած Օգիւն Սամասթին գովաբանող կարգախօսներ է վանկարկել: Աւելի ուշ երկրի տարբեր քաղաքներում պաստառներ է տեղադրել:
Պաստառների վրայ գրուած է եղել. «Շնորհաւորում ենք մեր երկիրը հայերից մաքրելու 100-ամեակը։ Հպարտանում ենք մեր փառապանծ նախնիներով»:
Նկարները տեղադրուել են նաեւ համացանցում:
Համացանցի շատ օգտատէրեր, սակայն, տեղի ունեցածը որպէս 1915-ին տեղի ունեցած Ցեղասպանութեան հաստատում ու խոստովանութիւն են որակել: