Աղբիւր՝ www.alikonline.ir

 

«news.am»-ի փոխանցմամբ, Աննեմանսը, որը ներկայացնում է «Ֆլամանական շահեր» ազգայնական կուսակցութիւնը, նախագիծն ուղարկել է 2015 թւականի յունւարի 25-ին՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման օրը:

Նախագիծը ստորագրել են նաեւ Ֆրանսիական ազգային ճակատի պատգամաւորները, այդ թւում՝ կուսակցութեան ղեկավար Մարին Լը Պէնը:

Բանաձեւի նախագծում ասւած է.

«Ա) Հաշւի առնելով, որ նման բանաձեւերը չյանգեցրին թուրքական կառավարութեան կողմից Ցեղասպանութեան ճանաչման,

Բ) Հաշւի առնելով, որ կատարւածից մէկ դար անց հաշտեցմանն անցնելու ժամանակն է,

1.- Թուրքիայի կառավարութեանը կոչ ենք անում պաշտօնապէս ճանաչել 1915 թւականին Օսմանեան կայսրութեան վերջին կառավարութեան կողմից Թուրքիայում ապրող հայերի դէմ իրագործւած ցեղասպանութիւնը։

2.- Կոչ ենք անում այս բանաձեւը փոխանցել Թուրքիայի եւ Հայաստանի կառավարութիւններին, Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահներին»: