Աղբիւր՝ www.tert.am
Իսպանիայի Բուրխասսոտ քաղաքի (Վալենսիա նահանգ) քաղաքային խորհուրդը յունուար ամսուայ լիագումար նիստում հաստատել է Վալենսիայի ազգայնական կուսակցութիւնների «Կոմպրոմիս» կոալիցիայի (Coaliciց Comproms) ներկայացրած միջնորդագիրը, որի համաձայն` քաղաքային խորհուրդը պէտք է պաշտօնապէս ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը եւ դատապարտի այդ ընթացքում մարդկութեան դէմ կատարուած յանցագործութիւնները:
Ինչպէս փոխանցում է elperiodic.com-ը` քուէարկութեան ժամանակ կողմ են քուէարկել «Կոմպրոմիս» կոալիցիան եւ «Միասնական ձախականներ» (Esquerra Unida) կուսակցութիւնը, ձեռնպահ է մնացել Վալենսիայի Սոցիալիստական կուսակցութիւնը (PSPV-PSOE) եւ Ժողովրդական կուսակցութիւնը (PP):
Միջնորդագրում ասւում է. «Այս տարի լրանում է 100-րդ տարելիցը Հայոց ցեղասպանութեան, որը համարւում է 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը: 1915-1921 թուականներին ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի են ունեցել հայ ժողովրդի զանգուածային սպանութիւններ եւ տեղահանութիւններ, յատկապէս՝ Երիտթուրքերի ռեժիմի ժամանակ, որին զոհ է գնացել մէկուկէս միլիոն հայ, եւս 2 միլիոնը հարկադիր լքել են իրենց տները` ձեւաւորելով հայկական մեծ Սփիւռքը»: