Աղբիւր՝ www.tert.am

 

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատիայ» քրդամէտ կուսակցութեան համանախագահ Սէլահեթթին Դէմիրթաշը «CNNTurk» հեռուստաընկերութեան ուղիղ եթերում յայտարարել է, որ Հայոց ցեղասպանութիւն տեղի է ունեցել:

Ցեղասպանութիւնը ճանաչող քուրդ գործիչը նշել է, որ դրանում եղել է նաեւ քրդերի դերակատարութիւնը:

«Մենք առանց տատանուելու ընդունում ենք, որ Հայոց ցեղասպանութիւն տեղի է ունեցել: Քրդերն էլ, բոլորն էլ դերակատարութիւն են ունեցել այդ ցեղասպանութեան գործում: Սակայն քաղաքական որոշում կայացնողներն եղել են Թալէաթ փաշան ու Էնուեր փաշան եւ «Իթթիհաթ վէ թերաքքի»-ն: Եթէ օսմանեան ողջ ժառանգութեանը տէր էք կանգնում, դրան էլ տէր կանգնէք: Անգամ եթէ այդպէս չէ՝ առերեսուէք այդ ցաւին»,- կոչ է արել նա: