Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Թուրքիան կը տօնի Չանաքքալէի ճակատամարտի յաղթանակը: Անկարայում գտնուող Ադրբեջանի նախագահի հետ համատեղ ասուլիսում յայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած այդ ճակատամարտում թուրքերը պարտութեան մատնեցին Անտանտի երկրների, մասնաւորապէս՝ Ֆրանսիայի եւ Բրիտանիայի զօրքերին:
Իլհամ Ալիեւը, սակայն, հրաւիրուել է Թուրքիա՝ ոչ միայն նրա համար, որպէսզի տեղեկացուի այս միջոցառման մասին: Այսօր Էրդողանը, որպէս հիւրընկալող երկիր՝ Ալիեւին թոյլատրել է մասնակցել նաեւ «Մեծ քսանեակ»-ի գագաթնաժողովին:
Խօսելով Ղարաբաղի հակամարտութեան մասին՝ Էրդողանն ասել է, որ հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ վերջին տեղեկութիւններն են ստացել, բայց չեն տեսնում Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի անկեղծութիւնը եւ չեն կարող համաձայնել այն ամէնի հետ, ինչ նրանք ասում են: