Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիան շարունակում է լռեցնել Աւստրալիայի կառավարութեանը Հայոց ցեղասպանութեան հարցում: Աւստրալիայի Հայ դատի յանձնախումբը սա ապացուցող փաստաթղթեր է ձեռք բերել: Դրանցից մէկի համաձայն՝ Աւստրալիայի արտգործնախարար Ժուլի Բիշոփը ժամանակին նամակ է յղել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուին՝ նշելով. «Ընդունելով, որ երկու երկրների կարեւոր շահերն են դրուած սեղանին՝ ես ձեզ վստահեցնում եմ, որ չի ընդունուել որեւէ որոշում, որը կը փոխէր Աւստրալիայի կառավարութիւնների՝ վաղուց ի վեր որդեգրած դիրքորոշումն այս հարցի շուրջ»:
Յիշեցնեմ, որ Աւստրալիայի Նիւ Սաութ Ուելս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը: