Աղբիւր՝ www.hyeli.com

 

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում Մարդու իրաւունքների կազմակերպութեան կողմից նախաձեռնած միջոցառումները տեղի կունենան միանգամից 28 նահանգում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականը, միջոցառումները կիրականացւեն «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ ժխտման դէմ նախաձեռնութիւն» խորագրի ներքոյ:

Թուրքիայի մի շարք քաղաքներում Ցեղասպանութեան քայլերթ կը կազմակերպւի: Նշւում է, որ Ստամբուլից յետոյ ամենամեծ արարողութիւնը կը կայանայ Դիարբեքիրում: