Աղբիւր՝ www.asbarez.com
Թուրքիայի «Սեպտեմբեր 9» համալսարանի պատմութեան դասախօս Թիւրքան Պաշյիղիթն ուսանողներից պահանջել է Հայոց ցեղասպանութիւնը ժխտող աշխատութիւններով ներկայանալ քննութեան:
Ըստ News.am-ի՝ թրքական Radikal-ը փեխանցում է, որ «Սեպտեմբեր 9» համալսարանի պատմութեան դասախօս Թիւրքան Պաշյիղիթու ուսանողներին տուած քննական յանձնարարութիւնը մեծ արձագանգ է գտել է ընկերային կայքերում: Թուրք դասախօսը պահանջել էր, որ ուսանողները քննութեան մտնեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութիւնը հերքող փաստաթղթերի հիման վրայ կատարուած աշխատանքներով:
Ուսանողներն այս յայտարարութիւնը լուսանկարելծ եւ տարածել են ընկերային կայքերում, որից յետոյ բազմաթիւ օգտատէրեր աղմուկ են բարձրացրել եւ իրենց բողոքը յայտնել երեւոյթի նկատմամբ: Օգտատէրերի միջեւ քննարկումներից մէկի ժամանակ թուրք պրոֆեսորին հարցրել են, եթէ ուսանողներից մէկը քննութեան ներկայանայ Հայոց ցեղասպանութիւնը հաստատող աշխատանքով, այդ պարագաին նա ի՞նչ է անելու:
Թիւրքան Պաշյիղիթն արդարացել է` պնդելով, որ ինքն ակադեմիական յանձնարարութիւն է տուել: