Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

«Թուրքիայում մարդկութեան դէմ կատարուած յանցագործութիւնների ճանաչման մասին օրինագիծի ընդունման գործընթացը շարունակութիւն չի ունենայ»,- վստահ է թուրքագէտ Գէորգ Պետրոսեանը: Նախաձեռնութիւնը քրդական է, իսկ քրդերը խորհրդանարում վճռորոշ ձայներ չունեն:

Թուրքագէտը վստահ է, որ հարցին պէտք է տարբեր կողմերից նայել: Կարեւոր քայլ է, որ Թուրքիայում տաբու համարուող Ցեղասպանութեան հարցն այսօր հնարաւոր է բարձրացնել պետական մակարդակով: Միւս կողմից, կան ռիսկային կէտեր. այս օրինագիծը ծառայում է քրդական շահին եւ ոչ այնքան հայանպաստ է, որովհետեւ Հայոց ցեղասպանութեան հարցն առանձին ներկայաուած չէ, այլ քրդերի ու ալեւիների կոտորածների հետ համատեղ, իսկ դրանք, ըստ թուրքագէտի, իրենց ծաւալներով տարբեր են: Բացի դրանից, օրինագիծն ինչ-որ առումով շահեկան է նաեւ Թուրքիային:

«Անուղղակի սա բխում է նաեւ Թուրքիայի շահերից: Փոփոխուող Թուրքիայի այդ կերպարի օգին սա դրական տեղաշարժ է: Այիսնքն` Թուրքիայում խօսքն աւելի ազատ է դարձել, կրօնական, ազգային փոքրամասնութիւնների իրաւունքներն աւելի են ընդլայնուել, եւ հնարաւորութիւն է ստեղծւում խորհրդարանի մակարդոկով խօսել Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին»,- ասում է թուրքագէտ Գէորգ Պետրոսեանը: