Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի Հայոց ցեղասպանութեան մասին պատմող The Cut («Խզում») ֆիլմի հայերէն թրեյլերն արդէն հասանելի է համացանցում:

138 րոպէ տեւողութեամբ անգլերէն ֆիլմն արդէն ամբողջութեամբ թարգմանուած է ֆրանսերէն եւ արեւմտահայերէն: Ֆիլմը դեկտեմբերի 5-ից ցուցադրուելու է նաեւ թուրքական կինօթատրոններում:

«Խզում» ֆիլմի սցենարի հեղինակներն են հէնց ինքը` ռեժիսորը, եւ Մարտիկ Մարտինը: Ֆիլմը պատմում է Ցեղասպանութիւնը վերապրած հայ մարդու` Նազարէթ Մանուկեանի մասին, ով տարիներ անց յանկարծակի իմանում է, որ իր զոյգ աղջիկները հնարաւոր է ողջ են մնացել եւ սկսում է նրանց փնտրտուքները:

Մանուկեանի դերը մարմնաւորելու է ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Ֆիլմում նկարահանուել են Արսինէ Խանջեանը, Սիմոն Աբգարեանը, Ակին Ղազին եւ այլք:

Սիմոն Աբգարեանը, խօսելով ֆիլմի մասին, նշել է, որ ֆիլմը լինելու է այն, ինչ հայերն ակնկալում են:

«Շատ ժամանակ ծախսուեց, որեւէ բան ձեռնարկելու համար անհրաժեշտ էր, որ երեք սերունդ անցնի: Առաջին սերունդը պայքարեց ողջ մնալու, երկրորդը` ապրելու համար, իսկ երրորդ սերունդն արդէն անցաւ գործողութիւնների եւ պայքարեց Հայոց ցեղասպանութիւնը ճանաչել տալու համար: Այդ պատմութիւնը պատմելու համար միայն մէկ ֆիլմ բաւարար չէ: Շատ ֆիլմեր են հարկաւոր»,- նշել է Աբգարեանը: