Աղբիւր՝ www.yerakouyn.com
Հայկական հարցն ու 1915 թւականի Հայոց ցեղասպանութիւնը առաջին անգամ ամբողջական տեսքով տեղ են գտել թրքական մի նոր վէպի մէջ:
Թուրք յայտնի գրող, սենարիստ Վետաթ Թուրքալիի ստեղծագործութիւններում առաջին անգամ չէ, որ այս կամ այլ ազգային փոքրամասնութեան թեման է արծարծւում:
Նրա վերջին ստեղծագործութեան մէջ շրջում է «Վերջացաւ, վերջացաւ` չվերջացաւ» Հայոց ցեղասպանութեան ուրուականը: Վէպի պատմական ետնաբեմում թաքնուած է Ցեղասպանութիւնը:
Վէպի այդ աշխարհագրական տարածքի (ներկայ Թուրքիայի տարածք) հողի ամէն կտորի վրայ արիւն թափած ժողովրդի` ինքնավստահ մի աղջկայ եւ Դիարբեքիրի բանտում ստացած հիւանդութեան հետեւանքով ինքնավստահութիւնը կորցրած մի երիտասարդի սիրոյ պատմութեան շուրջ ընթացող պատմական հայեացք է անցեալից մինչեւ մեր օրերը:
Հայոց պատմութեան կարճ ներկայացնելուն զուգահեռ` հեղինակն այս աշխարհագրական տարածքի մէջ զոհ գնացած այլ ազգերին նոյնպէս ներկայացնում է:
Գրքում ներկայացւել են համիդիէները, Իթթիհադ վէ թերաքքին, քեմալականները... այս տարածքների այլ բռնակալները, Նուրէդդին փաշան...
Իթթիհադ վէ թերաքքիի կողմից 1909-ին Կիլիկիոյ կոտորածի միջոցով 1915-ի Հայոց ցեղասպանութեան փորձը, Խարբերդի նահանգը, Պատմական Հայաստանը, տեղահանութիւնը, ցեղասպանութիւնը, կոտորածները, որ այս հողերը վերածել են անծայրածիր գերեզմանի, Դեր Զորը` հայկական Գողգոթան, առգրաւումները, կորուստներ, բռնի իսլամացում, գաղտնի քրիտոնեաներ...
Թալէաթ, Էնւեր, Ջեմալ... Ջեմալ Փաշան` Թիֆլիսում, Թալէաթը` Բեռլինում սպանւեցին հայերի կողմից: Մոլագար Էնւեր փաշան ինքն իր պատիժը գտաւ... Նեմեսիս...
Հեղինակը նաեւ զուգահեռներ է անցկացնում Տէրսիմի ցեղասպանութեան հետ: