Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը Բելառուս կատարած իր այցն օգտագործել է Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ թուրքական քարոզչամեքենայի ստերը տարածելու համար:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Չիչեքը Բելառուսի Ազգային ժողովի նախագահ Անատոլի Ռուբինովի հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ դժգոհել է հայկական Սփիւռքի` Հայոց ցեղասպանութեան ճանաչմանն ուղղւած գործունէութիւնից:

Մեջլիսի նախագահը կրկին բարձրաձայնել է այն միտքը, թէ Ցեղասպանութեան լինել-չլինելու հարցը պատմաբանների գործն է, եւ այստեղ խորհրդարանականները չպէտք է խառնւեն: Խօսելով ժամանակ առ ժամանակ Բելառուսից խորհրդարանական խմբերի կողմից Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր արւող այցելութիւնների մասին` Չիչեքը նշել է, թէ Ռուբինովը թոյլ չի տայ, որ «պատգամաւորներն ու բելառուսի հասարակութիւնը գործիք դառնան հայերի ձեռքին»: