Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը «Արմէնփրես»-ի հետ զրոյցի ընթացքում յայտնել է, որ Գերմանիա սպասում է 24 ապրիլ 2015-ին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման արարողութեանը եւ քննարկում է, թէ ի՛նչ ձեւաչափով եւ որտե՛ղ է մասնակցելու այդ արարողութիւններին:

Դեսպանը նշել է, որ 100-ամեակը խիստ յուզումնալից է լինելու հայերին համար: «Միաժամանակ նաեւ Գերմանիայի համար հետաքրքրական է, եւ ուշադիր հետեւում ենք, թէ Թուրքիան այդ առումով ի՛նչ քայլերի է ձեռնարկելու: Հայաստանի հանրապետութեան նախագահ պարոն Սարգսեանն արդէն ուղարկել է հրաւէրներ 100-ամեակի ոգեկոչման արարողութիւններին մասնակցելու համար: Գերմանիան տակաւին չէ որոշել, թէ որտե՛ղ, ինչպէ՛ս եւ ի՛նչ ձեւաչափով պէտք է մասնակցի այդ արարողութիւններին: Այդ կապակցութեամբ այժմ ընթանում են քննարկումներ: Ուզում եմ մի բան մը շեշտել. վերջերս Հայաստանի հանրապետութեան նախագահը Մ.Ա.Կ.-ի Ընդհանուր ժողովում շեշտադրեց ցեղասպանութեան հարցն ու շնորհակալութիւն յայտնեց այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը: Պէտք է նշեմ, որ 10 տարի առաջ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Բունդեսթագը որդեգրեց յատուկ բանաձեւ: Եթէ դուք կարդաք այդ բանաձեւը, կը տեսնէք, որ շատ հանգամանօրէն ներկայացւել են պատմական իրողութիւնները, եւ այն շատ խորքային հաշւետւութիւն է»,- ասել է դեսպանը: Ինչ վերաբերում է նոր մի բանաձեւի կամ յայտարարութեան որդեգրմանը, դեսպանն ասել է, որ տեղեակ չէ:

18 սեպտեմբերին «Արմէնփրես»-ի թղթակցի հետ զրոյցի ընթացքում Քրիստոնեայ դեմոկրատական կուսակցութիւնց երեսփոխան, Բունդեսթագի արտաքին յարաբերութիւնների յանձնախմբի անդամ Մանֆրեդ Գրունդն ասսլ էր, որ 2015-ին կազմակերպւելու է քննարկում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ եւ նախատեսւում է, որ խորհրդարանը նաեւ որդեգրի մի բանաձեւ: