Աղբիւր՝ www.yerkir.am

 

Սպառնում են սպանել թուրքական Taraf եւ Cumhuriyet թերթերի առաջատար լրագրողներ Մուրաթ Բելգէին եւ Ադըն Էնգինին:

Ըստ Taraf -ի՝ T24-ի շէնքում դռան տակից նետւած նամակում պնդել են, որ վերյհիշեալ լրագրողների դէմ մահափորձ կը կատարւի:

Նամակում տեղ են գտել հետեւեալ տողերը. «Այդըն Էնգինի եւ Մուրաթ Բելգէի համար որոշումն ընդունւած է, եւ դրա իրականացման համար նշանակւել են անձինք: Ամսաթւերը կը տեղեկացւեն: Ես՝ որպէս հայրենասէր, այս քայլը սխալ եմ գնահատում: Հ.Գ. Անձինք զինւած են լինելու նոր ատրճանակներով»:

Մուրաթ Բելգէն այդ մասին յայտարարութեամբ է հանդէս եկել` ասելով. «Ենթադրում եմ՝ այս սպառնալիքն արւած չէ աթաթուրքականների, ազգայնամոլների եւ ֆաշիստների կողմից: Գեզի այգու իրադարձութիւններից ի վեր իշխանութեանը քննադատող յօդւածներ եմ գրում: Կարծում եմ՝ վախեցնելու, գրողի ձեռքը բռնելու եւ յօդւածները կանգնեցնելու համար են սպառնում»:

Յիշեցնենք, որ թէ՛ Այդըն Էնգինը, թէ՛ Մուրաթ Բելգէն միացել էին այն ստորագրահաւաքին, որում կոչ էին անում հաւաքել պատմութեան դասագրքերը Թուրքիայում, որոնք ողողւած էին հայատեաց յայտարարութիւններնով եւ Հայոց ցեղասպանութեան մասին կեղծւած տեղեկութիւններով: Նրանք նաեւ հայերից ներողութիւն խնդրելու կոչ էին անում: