Աղբիւր՝ www.aztagdaily.com
Հայաստանի հանրապետութեան դատախազութեան լրատւական ծառայութիւնը հաղորդում է, որ Հայաստանի հանրապետութիւնը «Դողու Փերինչեք ընդդէմ Զւիցերիա» դատական գործին մասնակցելու է իբրեւ երրորդ կողմ:
Փերինչեքի գործով իբրեւ երրորդ կողմ ներգրաււելու խնդրանքով Մարդկային իրաւունքների եւրոպական դատարանում Հայաստանի կառավարութեան լիազօր ներկայացուցիչ, Հայաստանի հանրապետութեան ընդհանուր դատախազ Գէորգ Կոստանեանը Մարդկային իրաւունքների եւրոպական դատարանին դիմել էր 20 օգոստոս 2014-ին: Մարդկային իրաւունքների եւրոպական դատարանի Մեծ պալատը երէկ հաստատել է Հայաստանի մասնակցութեան կարելիութիւնը: Նիստը նախատեսւել է 28 յունւար 2015-ին: Մինչ այդ, հայկական կողմը գործի վերաբերեալ իր դիրքորոշումը Մարդկային իրաւունքների եւրոպական դատարանի Մեծ պալատին է ներկայացնելու գրաւոր, իսկ 28 յունւարի նիստի ընթացքում նաեւ բանաւոր հանդէս գալու կարելիութիւն կունենայ:
«Փերինչեք ընդդէմ Զւիցերիոյ» գործով իբրեւ երրորդ կողմ ներգրաււել է նաեւ Թուրքիան: