Աղբիւր՝ www.yerkir.am
Ֆաթիհ Աքընի Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Հատումը» ֆիլմի ցուցադրումը թուրքերը յետաձգել են մինչեւ դեկտեմբեր:
Ըստ Haberler-ի՝ ֆիլմի պրեմիերան նախատեսւում էր Filmekim-ի ծրագրում, սակայն այն չցուցադրելու որոշում է կայացւել: Ստամբուլի մշակոյթի եւ արւեստի հիմնադրամն այդ մասին հանդէս է եկել յայտարարութեամբ` պնդելով, որ այդ որոշումը քաղաքական չէ: Որպէս ֆիլմի չցուցադրման պատճառաբանութիւն` նշւում է, թէ ֆիլմի թրէյլերը նախատեսւել է ցուցադրել հոկտեմբերի 17-ին, իսկ պրեմիերան կատարել դեկտեմբերին: Դրանց միջեւ եղած 2 ամսւայ տարբերութիւնը պատճառաբանելով՝ ֆիլմը հանել են ծրագրից:
Նշենք, որ Ֆաթիհ Աքընը յայտնել էր, որ «Հատումը» ֆիլմը առաջինը կը ցուցադրւի Թուրքիայում: