Աղբիւր՝ www.hyeli.com

 

Թուրք յայտնի ռեժիսո Ֆաթիհ Աքընի «Դը Քաթ» (Հատում) ֆիլմի 2 րոպէ տեւողութեամբ անոնսը Թուրքիայում մեծ քանակի դիտումներ է գրանցում համացանցով:

Հայոց ցեղասպանութեան մասին պատմող եւ Թուրքիայում մեծ սկանդալի առիթ դարձած ֆիլմի անոնսը  յայտնւել է Թուրքիայում  ֆիլմերի մասին ամենախոշոր կայքերում:

Բազմաթիւ թուրք օգտատէրեր թէ «Թւիթեր»-ով, թէ «Ֆէյսբուք»-ով սկսել են կիսւել ֆիլմի անոնսով:

Նշենք, որ Ֆաթիհ Աքընի «Դը Քաթ» ֆիլմը ներկայացւել է Վենետիկի կինօփառատօնում: Թուրք ազգայնականները սպառնացել են, որ ոչ մի դէպքում թոյլ չեն տայ, որ այն ցուցադրւի Թուրքիայում: