Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի առիթով ամերիկահայ ռոք յայտնի երաժիշտ Սերժ Թանկեանը պատրաստւում է ներկայացնել իր նոր ստեղծագործութիւնը, որը կոչւում է «100 տարի»:

Թանկեանի ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք, որ սիմֆոնիկ ստեղծագործութեան համահեղինակը նորզելանդացի կոմպոզիտոր Ջոն Պսադասն է։ Պրեմիերան կայանալու է Կալիֆորնիայի Ambassador Auditorium դահլիճում` սեպտեմբերի 20-ին։ Միջոցառման կազմակերպիչը Lark երաժշտական ընկերութիւնն է: