Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն ադրբեջանական Ա.Պ.Ա. լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում վերահաստատել է իր հակահայ դիրքորոշումը:

Չաւուշօղլուն, լրատւամիջոցի պնդմամբ, յայտարարել է, թէ Թուրքիան եւ Ադրբեջանը միասին կը պայքարեն Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների դէմ:

Լրագրողը շեշտելով, թէ նա լաւ գիտի Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը՝ նրան, հարցրել է, թէ որպէս նախարար՝ ի՞նչ ուղերձ է ցանկանում յղել Բաքւին: Դրան ի պատասխան, Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թէ Ադրբեջանը կարող է վստահ լինել՝ ինքը կը գործի նաեւ որպէս այդ երկրի արտգործնախարար: «Մենք կը միաւորենք մեր ուժերն ու ջանքերը բոլոր հարցերում»,- հարցազրոյցում շեշտել է Չաւուշօղլուն: