Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Վենետիկի կինօփառատօնում կայացել է Գերմանիայում ծնւած թուրք կինօռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Հատում» ֆիլմի պրեմիերան: Իսկ հոկտեմբերի կէսերին կը կայանայ ֆիլմի համաեւրոպական պրեմիերան:
Նշեմ, որ «Հատում» ֆիլմը սկսւում է 1915 թւականի Մարդինի դէպքերից. այն Հայոց ցեղասպանութեան, պատերազմի, տեղահանութեան, ինչպէս նաեւ յոյսի եւ սիրոյ զօրութեան մասին է: Ֆիլմի գլխաւոր հերոսը՝ Նազարէթ Մանուկեանը, Ցեղասպանութիւնը վերապրելուց յետոյ տեղեկանում է, որ իր երկու աղջիկները ողջ են մնացել: Նազարէթը, որը համր է, սկսում է նրանց փնտրել Մարդինում, Միջագետքի անապատներում եւ վերջապէս Հիւսիսային Դակոտայում: Այդ ընթացքում նա հանդիպում է տարբեր՝ հրեշտակային եւ դիւային մարդկանց:
Յաւելեմ նաեւ, որ անցած շաբաթ «Նիւ Եորք Թայմզ»-ին տւած հարցազրոյցում Աքինը համոզմունք էր յայտնել, որ Թուրքիան պատրաստ է այս ֆիլմին: «Իմ 2 պրոդիւսեր ընկերները կարդացել են սցենարը: Նրանցից մէկն ասաց, թէ քարեր կը նետեն ինձ վրայ, միւսը՝ ծաղիկներ: Ես ցոյց եմ տւել ֆիլմը մարդկանց, ովքեր հերքում են, որ 1915 թւականին Ցեղասպանութիւն է եղել, եւ ցոյց եմ տւել մարդկանց, ովքեր ընդունում են դա: Այդ երկու խմբի վրայ էլ ֆիլմը նոյն զգացմունքային ազդեցութիւնն է թողել»,- ասել է ռեժիսորը:
«Հատում» ֆիլմն ամբողջացնում է Աքինի «Սէրը, մահը եւ սատանան» եռագրութիւնը: Ֆիլմում խաղում են նաեւ յայտնի հայ դերասանններ Սիմոն Աբգարեանը եւ Արսինէ Խանջեանը: