Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հայոց ցեղասպանութեան մասին «Հատում» անունով ֆիլմ նկարահանած` թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընն ու ֆիլմի դերասանները Վենետիկի 71-րդ կինօփառատօնի ընթացքում մամլոյ ասուլիս են տւել:

Ըստ Habeler-ի՝ Աքընն ասել է, որ Հայոց ցեղասպանութեան մասին պատմող ֆիլմերը քիչ են, այդ պատճառով կարևոր է նման ֆիլմերի նկարահանումը: «Այս ֆիլմի նկարահանումը ինձնից 7 տարի խլեց, եւ հիմա ես պատրաստ եմ: Միայն կարող եմ ասել, որ սպառնում են ինձ, սակայն յանուն արւեստի արժէ մեռնել»,- ասել է Աքընը:

Հարցին, թէ ինչպէ՞ս է կարողացել Հայոց ցեղասպանութիւնն ու բնիկ ամերիկացիների դէմ իրագործւած ցեղասպանութիւնը համեմատել, ռեժիսորն ասել է. «Ես լաւ գիտակցում եմ, որ ոչ մի թուրք չի կարող մարսել այն ֆիլմը, որի հերոսը հայ է: Այդ իսկ պատճառով, համակրանք ստեղծելու համար, անդրադարձայ նաեւ բնիկ ամերիկացիների ցեղասպանութեանը»:

Իսկ ֆիլմում նկարահանւած հայ դերասան Սիմոն Աբգարեանը, նշելով, որ սա հայերի համար երկար սպասւած ֆիլմ է, ասել է. «Այս ֆիլմը երկար ժամանակ խլեց: Գործի անցնելու համար պէտք էր երեք սերունդ անցնել: Առաջին սերունդը ողջ մնալու պայքար մղեց, երկրորդը՝ ապրելու, իսկ երրորդը՝ գործի անցնելու»:

Նշենք, որ Ֆաթիհ Աքընը Համբուրգի կինօփառատօնի շրջանակներում արժանացել է յատուկ մրցանակի: