Աղբիւր՝ www.yerkir.am

 

Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը Անկարայում ներկայ գտնւեց Թուրքայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտօնի ստանձնման արարողութեանը։

Չանկայայի նախագահական պալատում կայացած` Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գիւլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանութեան փոխանցման արարողութեանը մասնակցել են մի քանի տասնեակ երկրների բարձրաստիճան պատւիրակութիւններ։ Արարողութիւնից յետոյ` պատւիրակութիւնների ղեկավարների պատւին տրւած ընդունելութեան ժամանակ, նախարար Նալբանդեանը կարճատեւ զրոյց է ունեցել նախագահ Էրդողանի հետ, որին յանձնել է Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանի պաշտօնական հրաւէրը՝ 2015 թւականի ապրիլի 24-ին ներկայ գտնվելու Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման արարողութեանը։