Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի նախաձեռնութիւնների ծիրում հինգ դրոշմաթղթեր են դրւել շրջանառութեան մէջ՝ 29 յուլիսից։ Դրանք պատրաստւել են աջակցութեամբ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի, որ տրամադրել է բացառիկ լուսանկարներ: Դրոշմաթղթերից մէկը նւիրւել է դանիացի միսիոնարներ, մեծ մարդասէրներ Քարէն Եփփէին եւ Մարիա Ջաքոբսոնին:

Միւս դրոշմաթղթերի վրայ պատկերւել են 2012-ին Պոսթոնում տեղադրւած Հայոց ցեղասպանութեան զոհերին նւիրւած յուշարձանի, 2003-ին Փարիզում կանգնեցւած Կոմիտասի արձանի, հայ պատմաբան, Հայկական հարցին եւ Հայոց ցեղասպանութեանը նւիրւած աշխատութիւնների հեղինակ Ջոն Կիրակոսեանի եւ 1975-ին Ուրուկուէի Մոնթէւիդէօ քաղաքում տեղադրուած Մեծ եղեռնի զոհերին նւիրւած յուշարձանի լուսանկարները: