Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Աշխարհի լաւագոյն երկրների ցուցակով («Good Country Index») Հայաստանը յայտնւել է 72-րդ հորիզոնականին` առաջ անցնելով Վրաստանից, Ադրբեջանից եւ Ռուսաստանից, որոնք վարկանշային աղիւսակի մէջ յայտնւած են համապատասխանաբար 77-րդ, 122-րդ եւ 95-րդ հորիզոնականներին: Հայաստանը համեմատաբար բարձր ցուցանիշներ է արձանագրել է այնպիսի ոլորտներում, ինչպէս գիտութիւնը եւ ճարտարագիտութիւնը, անվտանգութիւնը եւ հաւասարութիւնը:

Ըստ Armenpress-ի հաղորդման, goodcountry.org կայքի մէջ հրապարակւած ցուցանիշով՝  առաջին տեղը գրաւել է Իռլանդիան, իսկ լաւագոյն հնգեակի մէջ են յայտնւել նաեւ Ֆինլանդիան, Զուիցերիան, Հոլանտան եւ Նոր Զելանտան: Նախկին Ա.Պ.Հ. երկիրներից Մոլդովան գրաւել է 60-րդ, Լիթւիան` 69-րդ, Ղազախստանը` 80-րդ, Բելառուսիան` 82-րդ, Լաթւիան` 83-րդ, Ուքրանիան` 99-րդ հորիզոնականները:

Վարկանշային աղիւսակի մէջ ընդգրկւել են մարդկութեան զարգացման գործի մէջ առաւել մեծ ներդրում ունեցած 125 երկրները: Վարկանիշը կազմելու համար դիտարկւել են Մ.Ա.Կ.-ի, Համաշխարհային դրամատան եւ այլ միջազգային կազմակերպութիւնների կողմից հրապարակւող ցուցանիշներ, որոնց հիման վրայ որոշւած է մարդկութեան զարգացման գործի մէջ երկրների «ներդրման» աստիճանը: