Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Հայաստանը ամենախաղաղասէր երկիրն է Հարաւային Կովկասում՝ ըստ այս շաբաթ միջազգային կազմակերպութեան հրապարակած վերջին վարկանիշի:
Սիդնէյի համալսարանի էկոնոմիկայի եւ խաղաղութեան ինստիտուտի կազմած Խաղաղասէր երկրների ինդեքսը (GPI) չափում է 162 երկրների մի շարք ցուցիչներ՝ պետութեան ներսում բռնութեան մակարդակը եւ նրա արտաքին քաղաքականութեան ագրեսիւութիւնը, պետութեան ռազմականացման մակարդակը եւ այլն:
GPI ինդեքսով Հայաստանը 97-րդն է (անցեալ տարւայ համեմատութեամբ մէկ կէտով բարձր), իսկ Ադրբեջանը եւ Վրաստանը գտնւում են, համապատասխանաբար, 123-րդ եւ 111-րդ հորիզոնականներում:
Հայաստանը 2011 թւականից համարւում է տարածաշրջանում կայուն առաջատար:
Ըստ ինդեքսի՝ Իսլանդիան, Դանիան, Աւստրիան, Նոր Զելանդիան եւ Շւէյցարիան աշխարհի ամենախաղաղասէր երկրներն են, իսկ վարկանիշը եզրափակում են Սիրիան եւ Աֆղանստանը: