Աղբիւր՝ www.yerkir.am

 

«Նախօրէին Բաքւից Հայաստան վերադարձաւ Ն.Ա.Տ.Օ.-ի Խ.Վ. հայկական պատվիրակութիւնը, իսկ այս ամսւայ վերջին, «Հայկական ժամանակի» տեղեկութիւններով, Բաքու է պատրաստւում մեկնել Ե.Ա.Հ.Կ.-ի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատւիրակութիւնը:

Յունիսի 28-ից յուլիսի 2-ը Բաքւում տեղի է ունենալու Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան խորհրդարանական վեհաժողովի (Ե.Ա.Հ.Կ. Խ.Վ.) տարեկան նստաշրջանը, եւ Ե.Ա.Հ.Կ. Խ.Վ.-ի հայաստանեան պատւիրակութիւնը Բաքու է պատրաստւում մեկնել այդ նստաշրջանին մասնակցելու համար:

Ե.Ա.Հ.Կ. Խ.Վ. հայկական պատւիրակութեան անդամներն են Հ.Հ.Կ.-ի խմբակցութեան պատգամաւոր Արտաշէս Գեղամեանը (պատւիրակութեան ղեկավար). Հ.Ժ.Կ.-ի առաջնորդ. Հ.Ա.Կ. խմբակցութեան պատգամաւոր Ստեփան Դեմիրճեանը եւ Բ.Հ.Կ.-ական պատգամաւոր Ստեփան Մարգարեանը: Մեր պատւիրակութիւնը, իհարկէ, փոխարինող կազմ էլ ունի»,- գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։