Աղբիւր՝ www.mindiaspora.am
Կայքի սպասարկող-օպերատոր Միքայէլ Եալանուզեանը ներկայացրեց գրադարանի նոր կայքը, համեմատեց նախորդ կայքի հետ, թւարկեց առաւելութիւնները: Նա նշեց, որ փոփոխութիւններից յետոյ այն ունի առանձին համացանցային տիրոյթ (http://libmindiaspora.am/), դարձել է առաւել արագ եւ հասանելի, բարձրացել է նիւթերի տեղադրման արդիւնաւէտութիւնն ու օպերատիւութիւնը: Նոր կայք են տեղափոխւել նախորդի նիւթերը, լրամշակւել է կառուցւածքն ու բովանդակութիւնը, փոխւել են խորագրերը: Իւրաքանչիւր ամիս լուսապատճէնւում, թւայնացւում եւ տեղադրւում է 3500-4000 էջ նիւթ:
Նախարար Հրանուշ Յակոբեանը ներկայացրեց իր դիտարկումները, կարեւորեց առաւել մեծ ծաւալով արեւմտահայ եւ սփիւռքահայ գրողների ստեղծագործութիւնների ընգրկւածութիւնը կայքում: Տիկին Յակոբեանը յանձնարարեց կայքը համալրել մանկական գրականութեամբ, դասագրքերով, արդիական ուսումնամեթոդական նիւթերով, խաղերով եւ տեսանիւթերով, սերտօրէն համագործակցել Հայաստանում եւ Սփիւռքում գործող գրադարանների եւ հրատարակչութիւնների հետ, տեղադրել նրանց կայքերի հղումները:
Քննարկւեց համապատասխան վարչութիւնների եւ կայքի պատասխանատուների ուժերով համազգային հիմնախնդիրներին առնչւող գիտական յօդւածների բաժին ստեղծելու հարցը: Յանձնարարւեց պարբերաբար մշտադիտարկել նախարարութեան բոլոր կայքերը, իւրաքանչիւր շաբաթ հրաւիրել աշխատանքային խմբի նիստ եւ անընդհատ կատարելագործել նախարարութեան տեղեկատւական հնարաւորութիւնները:
Ներկայացւեց նաեւ «Հայկական սփիւռքի պատմութեան վիրտուալ թանգարան» http://armdiasporamuseum.com կայքում կատարւած փոփոխութիւնները: