Աղբիւր՝ www.yerkir.am

 

Յունիսի 13-ին արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանն ընդունեց Երեւանում գտնւող Շւեդիայի առեւտրի նախարար Էւա Բյորլինգին:

Ողջունելով հյիւրին` նախարար Նալբանդեանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Շւեդիայի հետ յարաբերութիւնների զարգացումը եւ Շւեդիայի` Երեւանում դեսպանութիւն հիմնելու որոշումը: Էդւարդ Նալբանդեանը յատկանշական համարեց, որ նախարար Բյորլինգը ժամանել է Շւեդ գործարարների ներկայացուցչական պատւիրակութեան ուղեկցութեամբ։

Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար` նախարար Բյորլինգն ասաց, որ ուրախ է այցելել Երեւան՝ Շւեդիայի դեսպանատան բացման եւ գործարար համաժողովի անցկացման կապակցութեամբ, ինչը նոր խթան կը հաղորդի երկկողմ համագործակցութեանը:

Հանդիպման օրակարգում էին միջազգային կազմակերպութիւններում համագործակցութեան սերտացման, առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, կրթական եւ մշակութային ոլորտներում փոխանակումների ակտիւացման, իրաւապայմանագրային դաշտի ընդլայնման, Հայաստան-Եւրամիութիւն փոխգործակցութեան հարցեր։

Նոյն օրը` երեկոյան, արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը եւ Շւեդիայի առեւտրի նախարար Էւա Բյորլինգի ներկայութեամբ տեղի ունեցաւ Երեւանում Շւեդիայի դեսպանատան բացման հանդիսաւոր արարողութիւնը։ Այս մասին յայտնում է Հ.Հ. արտգործնախարարութեան կայքը: