Աղբիւր՝ www.yerkir.am
Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամաւոր Մարկօ Դրեօստոն նախօրէին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչութեան առնչութեամբ յիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի խօսքը:
Պատգամաւորը «Թւիթերի» իր միկրոբլոգում նշել է, որ Փաշինեանը Եւրոպային զգուշացնում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին կանգնեցնելու մասին:
«Հայաստանի վարչապետը մի քանի օր առաջ նախազգուշացնում էր Եւրոպային․ «Եթէ Էրդողանի դէմը չառնէք, թուրքերին կը գտնթք Վիեննայի դարպասների մօտ»: Նոյնիսկ՝ ոչ դարպասների մօտ. այն, ինչ այսօր տեղի ունեցաւ, Վիեննայի կենտրոնում էր»,- գրել է պատգամաւորը:
Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը գերմանական առաջատար «Բիլդ» պարբերականին տւած հարցազրոյցում նշել էր. «Եկէք տեսնենք Թուրքիայի գործունէութիւնը Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձաւոր Արեւելքում, Իրաքում, Սիրիայում։ Եւ ես ցանկանում եմ ընդգծել, որ, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանն այսօր գտնւում են քաղաքակրթական առաջնագծում: Եւ եթէ միջազգային հանրութիւնն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մօտակայքում»: