Աղբիւր՝ www.yerkir.am

 

Տաւուշի մարզի Բերդ համայնքի ուղղութեամբ ադրբեջանական զինւած ուժերը կրակոցներ են արձակում։ Այս մասին յայտնել է համայնքի ղեկավար Յարութիւն Մանուչարեանը։ Համայնքի ղեկավարն այլ մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ այս պահին չի կարող խօսել։

Աւելի վաղ, ՊՆ մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեանը յայտնել էր, որ յուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինւած ուժերի մարտական դիրքերից դիտարկւել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարւած կրակով կասեցւել է։

Հակառակորդը յուլիսի 13-ից թիրախաւորում է բնակավայրերը։ Ադրբեջանական զինւած ուժերը 82մմ տրամաչափի ականանետից եօթ եւ 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղութեամբ։