Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Աշխարհահռչակ շանսոնիէ Շառլ Ազնաւուրը մայիսի 14-ին՝ Հայաստան այցի երրորդ օրը, որդու հետ այցելեց Երեւանի Կապոյտ մզկիթ:
89-ամեայ Ազնաւուրը շրջեց մզկիթում, լուսանկարւեց, որպէսզի նկարները տեղադրի ինտերնետում եւ աշխարհն իմանայ, որ Հայաստանում գործող մզկիթ կայ։
«Մենք հիմա երկիր ենք, երկիր, որն ունի հրեայ, բողոքական, դրա համար այս նկարներն ուզում եմ առնել, ինտերնետում տեղադրել»,- մզկիթի էքսկուրսավար Լենա Յակոբեանի հետ զրոյցում ասաց շանսոնիէն։
Նրա խօսքով՝ Սփիւռքի հայերն աւելի սովոր են ապրել այլ կրօնների ներկայացուցիչների հետ կողք-կողքի։
«Բայց կամաց-կամաց դա էլ կը սովորենք»,- ասաց աշխարհահռչակ երգիչը։
Ազնաւուրը լուսանկարւեց մզկիթի տարբեր մասերում եւ խոստացաւ միւս անգամ մզկիթ այցելելիս իր հետ մի քանի մարդ բերել։
Նշենք, որ Ազնաւուրը Հայաստանում կը լինի եւս երկու օր։