Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Սէյւ Դը Չիլդրըն» միջազգային հասարակական կազմակերպութիւնն ամէն տարի պատրաստում է մայրերի եւ երեխաների համար աշխարհի լաւագոյն երկիրների վարկանշային ցուցակը՝ 178 պետութիւնների հիման վրայ:

Ցանկում Հայաստանը գրաւում է 95-րդ դիրքը, իսկ լաւագոյն երկիրը նկատւել է Ֆինլանդիան:

Պետութիւնները գնահատւել են 5 հիմնական չափանշերով՝ մօր առողջական վիճակ, վաղաժամ մահացութիւն երեխաների պարագային, կրթութեան մակարդակ, երկրում եկամուտների մակարդակ եւ կանանց քաղաքական դիրք: Թէեւ Ֆինլանդիան այս չափանշերից ոչ մէկի պարագային բարձր դիրքի վրայ չէ, սակայն այն ընդհանուր գծերի մէջ լաւ տւեալներ ունեցող 15 երկրների մէջ է։ Արդարեւ, ամենից գլխաւոր գործօններից մէկը, որ նկատի է առնւել ցանկը պատրաստողների կողմից, եղել է մանուկների մահացութեան թիւը: Ֆինլանդիան այս իմաստով ամենից քիչ մահ տւող երկիրն է. այնտեղ 345 երեխաներից միայն մէկը չի ապրում մինչեւ 5 տարեկան, գրեթէ նոյնն է պարագան նաեւ Նորւեգիայում։

Մայրութեան համար լաւ պայմաններ կան նաեւ Շւէդիայի, Իսլանդայի, Հոլանդիայի եւ Դանիայի մէջ։

Թուրքիան ցանկի մէջ 59-րդ դիրքը բաժնեկցում է Թունեզի հետ, Ռուսիան 62-րդն է, Վրաստանը՝ 98-րդը, Ադրրբեջանը՝ 99-րդ։

Ցանկի վերջին հորիզոնականները գրաւել են ափրիկեան հանրապետութիւնները, վերջինը՝ Սոմալն է, որտեղ մահացութիւնը չափազանց բարձր է. կեանքի ծանր պայմանների պատճառով իւրաքանչիւր 7-րդ երեխան չի ապրում մինչեւ 5 տարեկան: