Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հ.Հ. Ա.Գ.Ն.-ի մամուլի ծառայութիւնից յայտնում են, որ այսօր արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանն ընդունել է Ե.Ա.Հ.Կ.-ի գործող նախագահի հակամարտութիւնների հարցերով յատուկ ներկայացուցիչ շւեյցարացի Անգելօ Գնեյդինգերին: Զրուցակիցներն անդրադարձել են Շւեյցարիայի նախագահ, Ե.Ա.Հ.Կ.-ի գործող նախագահ Դիդյէ Բուրհալտերի` Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանանքներին, եւ այդ համատեքստում հայ-շւեյցարական յարաբերութիւններին:

Նալբանդեանն ու Գնեյդինգերը խօսել են նաեւ Ե.Ա.Հ.Կ.-ի օրակարգային խնդիրների, ինչպէս նաեւ շւեյցարական նախագահութեան ժամանակաընթացքում ի յայտ եկած նախաձեռնութիւնների շուրջ:

Այնուհետեւ Նալբանդեանն իր` հակամարտութիւնների հարցով յատուկ ներկայացուցիչ զրուցակցին ներկայացրել է Ե.Ա.Հ.Կ.-ի իրաւասութեան տակ գտնւող Լ.Ղ.-ի հակամարտութեան ներկայ ընթացքը, մասնաւորաբար Հայաստանի եւ Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրւող ջանքերը` այս հակամարտութիւնը խաղաղ լուծելու ուղղութեամբ:

Գնեյդինգերը վերահաստատել է Ե.Ա.Հ.Կ.-ի շւեյցարական նախագահութեան լիակատար աջակցութիւնը Մինսկի խմբի համանախագահութեան գործունէութեանը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակւել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների, յատկապէս ուկրաինական ճգնաժամի կարգաւորման ուղղութեամբ ձեռնարկւող ջանքերի շուրջ։