Աղբիւր՝ www.yerkir.am
2014 թւականի ապրիլի 11-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում տեղի է ունեցել բազմաբնակարան շէնքի բնակարանամուտի հանդիսաւոր արարողութիւնը: Բազմաբնակարան շէնքում բնակարաններ են ստացել նաեւ տասը սիրիահայ ընտանքիներ, որոնք այս տարիների ընթացքում տեղափոխւել եւ վերաբնակեցւել են Կովսականում:
«Օգնիր եղբօրդ» բարեգործական հիմնադրամը նոյնպես իր ներդրումն է ունեցել բազմաբնակարան շէնքի կառուցման գործում՝ այդպիսով նպաստելով Ազատ եւ անկախ Արցախի վերաբնակեցման քաղաքականութեանը եւ զարգացմանը:
«Օգնիր եղբօրդ» բարեգործական հիմնադրամի պատւիրակութիւնը ներկայ գտնւելով բնակարանամուտի արարողութեանը, հանդիպել է նաեւ Կովսականում վերաբնակեցւած սիրիահայ ընտանքիների հետ՝ ծանօթանալով նրանց խնդիրների հետ: Հիմնադրամի պատւիրակութիւնը հանդիպումներ է ունեցել նաեւ Քաշաթաղի շրջանի աշխատակազմի, «Քաշաթաղ» հիմնադրամի հետ եւ ձեռք բերել մի շարք պայմանաւորւածութիւններ՝ յետագայ ծրագրերի իրագործման ուղղութեամբ:
«Օգնիր եղբօրդ» բարեգործական հիմնադրամը շնորհաւորում է Արցախում իրենց տունը կառուցած սիրիահայ ընտանքիներին եւ մաղթում բարեբեր եւ արդիւնաւէտ աշխատանք յետագայ գործունէութեան մէջ: «Օգնիր եղբօրդ» բարեգործական հիմնադրամը վերահաստատում է իր յանձնառութիւնը՝ աջակցելու հայրենիք տեղափոխւած սիրիրահայութեանը եւ եւս մէկ անգամ յայտարարում, որ տվեալ ծրագրի շրջանակներում կատարւող աշխատանքները շարունակական են եւ սիրիահայութիւնը դեռեւս կարող է ցանակագրւել Կովսականում վերաբնակեցւելու նպատակով: