Աղբիւր՝ www.hyeli.com
Իրանը Հայաստանին կտրամադրի 2 մլն. դոլար դրամաշնորհ՝ Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման համար, հաղորդում «Մեդիամաքս»-ը:
Հայաստանի եւ Իրանի կառավարութիւնները դեռեւս 2011թ. դեկտեմբերին ստորագրել էին Իրանի կողմից Հայաստանին զարգացման օժանդակութիւն տրամադրելու փոխըմբռնման յուշագիր:
Յուշագրի համաձայն, հայկական կողմն ստանձնել է ապրանքի մատակարարման, ծառայութիւնների մատուցման եւ ապրանքի ներմուծման գործարքներից գանձւող հարկի մաքսատուրքի եւ պարտադիր վճարի հետ կապւած ծախսերը:
Արդէն ճշտւել են ներմուծւող ապրանքների ցանկն ու քանակը, ինչպէս նաեւ աշխատանքի ծաւալը: