Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Կայացաւ ամենամեայ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը, որն անցկացւել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքոյ։ Հանգանակւել է 9.856.100 դոլար։ Նախորդ տարի մէկ օրում հանգանակւել էր 11 109 633 դոլար, որն արդեն դեկտեմբերին դարձել էր 14 115 940 դոլար:
Հաւաքւած գումարները փոխանցւելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։ Ծրագրերը կեանքի կը կոչւեն Արցախում, ինչպէս նաև Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում։