Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Երևանում ներկայ է գտնւել հագուստի արտադրութեան նոր ֆաբրիկաների բացման արարողութեանը: Մէկ մասնաշէնքում գործունէութիւն են ծաւալելու «Ալեքս տեքստիլ», «Սարտեքս» «Ասա Գարմենտ» ապրանքանիշերի կարի ֆաբրիկաները:
Վարչապետը շրջայց է կատարել արտադրամասերում՝ ծանօթացել արտադրական գործունէութեանն ու տեսականուն: Գործադիրի ղեկավարը ողջունել է թեթև արդիւնաբերութեան ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարութիւնը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին: