Աղբիւր՝ www.yerkirmedia.am
ԵԱՀԿ Մինսկի խումբը յայտարարութիւն են տարածել Փաշինեան-Ալիեւ հանդիպման վերաբերեալ:
«Հանդիպումը տեղի ունեցաւ դրական եւ կառուցողական մթնոլորտում եւ հնարաւորութիւն տւեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները: Նրանք մտքեր փոխանակեցին կարգաւորման գործընթացի մի քանի առանցքային հարցերի եւ բովանդակութեան գաղափարների շուրջ:
Երկուստէք կարեւորւել է խաղաղութեան համար նպաստաւոր միջավայրի ստեղծման կարեւորութիւնը եւ բանակցային գործընթացում յետագայ կոնկրէտ եւ շօշափելի քայլեր ձեռնարկել `հակամարտութեան խաղաղ կարգաւորման համար: Կրկին յիշելով Դուշանբէում տեղի ունեցած զրոյցը, առաջնորդները կողմ են արտայայտւել հրադադարի ամրապնդման եւ ուղիղ հաղորդակցութեան մեխանիզմի բարելաւման ուղղութեամբ: Նրանք նաեւ համաձայնւել են զարգացնել մի շարք միջոցառումներ հումանիտար ոլորտում: Վարչապետը եւ նախագահը իրենց նախարարներին յանձնարարել են մօտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հետ: Նրանք նաեւ համաձայնեցին շարունակել իրենց ուղղակի երկխօսութիւնը»,- մասնաւորապէս ասւած է յայտարարութեան մէջ: